Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Կին. ինտիմ

Ամռան արեւի ազդեցությունը լիբիդոյի վրա. news.am

Ամռան արեւի ազդեցությունը լիբիդոյի վրա. news.am

Որոշ մարդիկ ամռան շոգին ոչինչ չեն ուզում անել, միայն` պառկել եւ հանգստանալ, իսկ մյուսների լիբիդոն ակտիվանում է, ինչը տեղի չի ունենում տարվա այլ եղանակների: Գիտնականները որոշել են պարզել, թե օդի ջերմաստիճանն ու տարվա եղանակներն ինչպես են ազդում լիբիդոյի վրա: 

Brigham and Women’s Hospital-ի (Բոսթոն) եւ Հարվարդի առողջապահության դպրոցի մասնագետները պարզել են, որ տաք ամիսներին մարդկանց մոտ սովորաբար աճում է ինտիմ կապի եւ սիրախաղի հանդեպ հետաքրքրությունը: Բանը նրանում է, որ արեւի լույսն ազդում է սերոտոնինի արտադրության վրա, որը պատասխանատու է հաճույքի եւ երջանկության զգացողության համար: Սերոտոնինի մակարդակի ավելացումը կարող է ակտիվացնել նաեւ լիբիդոն: Բացի այդ, տաք եղանակին մարդիկ ավելի քիչ են հագուստ կրում, ինչը մեծացնում է մարդու արտաքին սեռական գրավչությունը: 

Բացի այդ, գիտնականների խոսքով, ամռանը մենք ավելի շատ ժամանակ ենք անցկացնում փողոցում եւ, անկախ այն բանից, թե ճշգրիտ ինչ ենք անում այնտեղ (ընկերների հետ նստում ենք փողոցի սրճարանում, հեծանվով շրջում ենք, զբոսնում ենք քաղաքով), միեւնույն է, լիբիդոն բարձրանում է: Դա տեղի է ունենում ֆիզիկական ակտիվության ավելացման եւ մարդու մաշկի վրա արեւի ճառագայթների ազդեցության շնորհիվ, որոնք խթանում են արյան մեջ մելատոնինի մակարդակի նվազումը: Մելատոնինը հորմոն է, որն օրգանիզմում արտադրվում է օրվա մութ ժամերին: Այն բարձրացնում է քնատության աստիճանը` մարդուն քնի նախապատրաստելով: Նախքան այդ պարզվել էր, որ մելատոնինը նվազեցնում է նաեւ ինտիմ կապի հանդեպ հետաքրքրությունը, այդ պատճառով ձմռան ամիսներին շատ մարդկանց մոտ լիբիդոն անկում է ապրում:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. vk.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ